Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին
 
                                            Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 22-ի ժամը 03.15-ին Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերվել և Հրազդանի բաժին է տեղափոխվել 24-ամյա Պերճ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։
 Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					