Մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով
15.03.2013 11:55
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 14-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Բյուրեղավան քաղաքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Հրահատ Հ.-ին, որը հունվարի 21-ից ՌԴ Խակասիայի Հանրապետության Չեռնոգորսկի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Հրահատ Հ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: