ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարմնական վնասվածք պատճառողը հայտնաբերվել է

Հունվարի 1-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ «աջ ուսահոդի շրջանի կտրած-ծակած և որովայնի առաջնային պատի թափանցող կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Ռոբերտ Դ.-ն՝ հայտնելով, որ կատարվածի մասին ոչինչ չի հիշում:  
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ռոբերտ Դ.-ին վնասվածքները պատճառել է Երևան քաղաքի բնակիչ, 1988 թ. ծնված Գևորգ Գ.-ն, որը մարտի 19-ին, ժամը 01.00-ին, Կոմիտասի պողոտայում գտնվող սրճարաններից մեկից բերման է ենթարկվել բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: