Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
27.12.2022 12:10
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 26-ին բաժին է ներկայացել 22-ամյա Ռուդոլֆ Վ.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: