Մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 3-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և բաժին է ներկայացել 37-ամյա Վահրամ Ղ.-ն, որը սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
