ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը ձերբակալվել է

Մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 7-ին, ժամը 23.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթ-ծոծրակային շրջանի, վզի կտրած-ծակած վերքեր, աջ թիակի ծակած-կտրած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա տղամարդ: Էրեբունու քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ վիճաբանության ժամանակ նրան կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել Մուշկավան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը: Ժամը 23.50-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: