Անզգուշորեն մարմնական վնասվածք էր պատճառել իրեն
18.07.2022 10:30
Մարմնական վնասվածք
![Անզգուշորեն մարմնական վնասվածք էր պատճառել իրեն Անզգուշորեն մարմնական վնասվածք էր պատճառել իրեն](/timthumb?src=/resources/police/img/news/big/1658125957-1861.jpeg&q=75&w=780&wm=1)
Հուլիսի 17-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ոտնաթաթի վնասվածքով բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ:
Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա ժամը 17.30-ի սահմաններում Շնող գյուղի վարչական տարածքի հանդամասում իր օդամղիչ հրացանը ձեռքին քայլելիս զառիթափ տեղանքում սայթաքել է՝ անզգուշորեն քաշելով հրացանի ձգանը, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: