ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարմնական վնասվածքներ է պատճառել երիտասարդներին

Մարմնական վնասվածքներ է պատճառել երիտասարդներին

Հունիսի 19-ին, ժամը 17-ն անց 10-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ենթամաշկային էմֆիզեմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ:
Ժամը 17.40-ին նույն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերք ձախից» և «գլխի, ճակատի շրջանի բազմաթիվ վերքեր, քերծվածքներ, ստորին շրթունքի միջային մակերեսի սալջարդ վերք, բազկի, կրծքավանդակի հետին մակերեսի քերծվածքներ ձախից և կտրած-ծակած վերք ձախից» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ:
Մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է երիտասարդներին վնասվածքները պատճառած անձի ինքնությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: