ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարմնական ծանր վնասվածքները պատճառել էր 17-ամյա պատանին. նա կալանավորվել է

Մարմնական ծանր վնասվածքները պատճառել էր 17-ամյա պատանին. նա կալանավորվել է

Մարտի 6-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք, գլխի գագաթնային շրջանի պատռված վերք, ուղեղի ցնցում, կոմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 27-ամյա երիտասարդ: Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 20-ին 17-ամյա պատանին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Նա կալանավորվել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: