ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը հայտնաբերվեց

Ծանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը հայտնաբերվեց

Հունիսի 21-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 00.35-ին Դրոյի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը կտրող-ծակող առարկայով խփել էր 30-ամյա երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին մարմնական վնասվածքը պատճառել էր Դրոյի փողոցի 63-ամյա մի բնակիչ:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ 63-ամյա տղամարդը ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա ձերբակալվել և, կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել է նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: