ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարմնական վնասվածք պատճառողը 9 տարի անց հայտնաբերվեց

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և հունվարի 31-ին, ժամը 15.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 33-ամյա Էդգար Օ.-ն, որը 2010թ. մայիսի 20-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: