Հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու համար
05.12.2018 11:59
Հետախուզվողի հայտնաբերում

Դեկտեմբերի 4-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ԿՀԴՊ գլխավոր վարչություն է ներկայացել 1983 թ. ծնված Վահան Հ.-ն, որը 2017թ. հուլիսի 28-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի և 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: