ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդիկ հայտնաբերվել են. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդիկ հայտնաբերվել են. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

2021 թ. նոյեմբերի 19-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ քաղաքապետարանի մոտ ծեծկռտուք է: Դեպի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբերի ծառայողներ և պարզել, որ Ջիվանու փողոցի խանութի մոտ ծագած վիճաբանության ժամանակ հրազենով և կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են պատճառել երկու քաղաքացու։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին պարկուճներ, գնդակ, ռետինե մահակ և արնանման հետքեր: Տուժածները տեղափոխվել էին բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին հայտնաբերել և ձերբակալել են 34 և 26 տարեկան երկու տղամարդու:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: