1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել է

Մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 22-ին, ժամը 21.10-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կենտրոն զանգած 38-ամյա տղամարդը հայտնել էր, որ անհայտ անձը Սոսեի փողոցում դանակով հարվածներ է հասցրել իրեն: Ժամը 22-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը Սոսեի փողոցից կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 38-ամյա տղամարդու:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում Սոսեի փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել 38-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ հաղորդում կամ բացատրություն տալու:
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 38-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է Սոսեի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժին:
Հանցագործության գործիք առարկան հայտնաբերվել է:
41-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: