Հետախուզվողը վերադարձավ ՀՀ և ներկայացվեց նախաքննական մարմնին
02.08.2022 10:53
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 1-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել 30-ամյա Գևորգ Ս.-ն, որը հուլիսի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագուրթյուն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: