Մարտի 6-ից Երևանի Սարալանջի փողոցում գործարկվելու է երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը
04.03.2013 10:00
Հայտարարություններ և ծանուցումներ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թ. մարտի 6-ից գործարկվելու է Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` դեպի Ավետ Ավետիսյան փողոց ուղղությամբ (կամրջի մոտ) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:
Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն