Մարտունու ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
10.02.2021 14:26
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 9-ին Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Մարտունու բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Համբարձում Մ.-ն, որը 2020 թ. ապրիլի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի (Դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Համբարձում Մ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: