Մարտունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
02.01.2019 12:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 31-ին, ժամը 21.10-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Արմեն Գ.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանությունը) 1-ին մասի, 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքներով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: