Հայտնաբերվեց Մեղրիի մաքսակետում
24.05.2018 11:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները մայիսի 23-ին, ժամը 21.30-ին, Մեղրիի մաքսակետում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Նասեր Ն.-ին, որը մարտի 30-ից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: