1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոցների իրացումը կանխվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ԱԱԾ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ինչպես և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համագործակցելով, փետրվարի 22-ին հայտնաբերվեց ու, մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրանյութ ներկրելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց 25-ամյա մի երիտասարդ։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց la casa de papel գրառմամբ՝ 100, 50 էքստազի տեսակի թմրամիջոցի՝ 50 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի՝ 100 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի բյուրեղներ՝ 53 գրամից ավելի և 9 գրամ հալուցինոգեն սնկից պատրաստված թմրամիջոց՝ շոկոլադի տեսքով։ 25-ամյա երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը ձեռք է բերել մաքսանենգ ճանապարհով և պետք է փոխանցեր 26-ամյա մի երիտասարդի, որպեսզի դրանք «տելեգրամի» միջոցով իրացվեին։ Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց 26-ամյա երիտասարդի ինքնությունը։ Նա փետրվարի 23-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Միջոցառումները շարունակվեցին։ Իրավապահները խուզարկեցին 26-ամյա երիտասարդի կողմից շահագործվող շինությունը։ Խուզարկությամբ հայտնաբերվեցին 19 գրամից ավելի մարիխուանա և 3 գրամից ավելի հալուցինոգեն սունկ։
Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։
25-ամյա երիտասարդը ձերբակալվել է, 26 տարեկանը՝ կալանավորվել։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: