Մահվան ելքով վրաերթ Երևանի Վ. Փափազյան փողոցում
Հունիսի 15-ին, ժամը 16.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վ. Փափազյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Վիկտորյա Օսեյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվելով է հիվանդանոց, որտեղ ժամը 18.40-ին գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: