Մահվան ելքով վրաերթ Երևան-Սևան ճանապարհին: Վարորդը դիմել է փախուստի
Հուլիսի 12-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ճանապարհին՝ ՃՈ հենակետից 10 կմ դեպի Երևան, տղամարդու են վրաերթի ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին, Երևան ընթանալիս, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40-45 տարեկան տղամարդու և դեպքի վայրից դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածի դիակը հայտնաբերվել է ճամփեզրի երկաթյա արգելապատնեշի տակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կոտայքի մարզի քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: