Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում
22.06.2015 16:52
ՃՏ պատահարներ
Հունիսի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Վահան Սիրականյանին, որը տեղում մահացել է:
Վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: