ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի քրեական հետախույզները մեթադոնային լուծույթներ են հայտնաբերել

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Մեծամորի առաջին թաղամասում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 38-ամյա և 46-ամյա 2 տղամարդու։ 46-ամյա մեծամորցու մոտ մեթադոնային լուծույթով տարա կար։ Մեթադոնային լուծույթով տարա է հայտնաբերվել նաև նրա մեքենայի խուզարկությամբ։ Իրավապահների տեղեկություններով՝ տղամարդուն թմրամիջոցը իրացրել էր Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի մի բնակիչ ։ Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 58-ամյա տղամարդը մայրաքաղաքի Չուխաջյան փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց ։ Արմավիրի բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և ածխացած հետքերով սրվակ։ Խուզարկվեց նաև նրա տունը. հայտնաբերվեցին թափանցիկ տարաներով մեթադոնային լուծույթներ։
58-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: