ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տղամարդու մոտ մեթադոնային լուծույթ կար. Մասիսի ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 35-ամյա մի երևանցի իր մոտ պահում է թմրամիջոց և այդ պահին Գեղանիստ գյուղի գերեզմանատան մոտ է։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Բաժնում կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: