ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի պարեկները հայտնաբերել են մեթամֆետամինի, հերոինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ

Դեկտեմբերի 6-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և քննչական բաժին են տարել 31 և 34 տարեկան երկու տղամարդու: 34-ամյա տղամարդու վարած «Նիսանը» նույնպես տարվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 31-ամյա տղամարդու մոտից հայտնաբերվեցին սպիտակ բյուրեղանման զանգված, որը, նախնական տեղեկություններով, մեթամֆետամին է, երկու փաթեթ՝ հերոինի նմավող, երկու փաթեթ էլ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներ, մոխրացված հետքերով երկու կաթուցիչ և էլեկտրական կշեռք:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են: