ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին ու մարիխուանա

Նոյեմբերի 11-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները  ստացել էին հավաստի տեղեկություն, որ մայրաքաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդ թմրանյութ է պահում և օգտագործում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա ներկայացավ  Արտաշատի բաժին։ Մեքենան տեղափոխվեց Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք ու զննվեց։ Հայտնաբերվեցին մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: