Նոր Նորքում ծառայություն իրականացրած պարեկները մեթամֆետամին և ատրճանակ են հայտնաբերել
12.04.2022 15:33
Արձանագրված դեպքեր
Ապրիլի լույս 7-ի գիշերը, ժամը 04.40-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել ու, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Երևանի 41-ամյա մի բնակչի՝ իր «Մերսեդեսով» հանդերձ։
Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգվածով 2 փաթեթ։
41-ամյա տղամարդը մեքենայի սրահից ոստիկաններին ներկայացրեց օդաճնշիչ ատրճանակ:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը «կրիստալ» տեսակի թմրամիջոց է, ձեռք է բերել «տելեգրամի» միջոցով՝ իր անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են։