Տեղեկությունը հաստատվեց. տղամարդու խուզարկությամբ մեթամֆետամին հայտնաբերվեց
24.05.2022 14:20
Թմրամիջոցի հայտնաբերում
Մայիսի 22-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի օպերատիվ տվյալ, որ Արտաշատի Ներսիսյան փողոցի 44-ամյա մի բնակիչ իրենց փողոցում մի երևանցուց ապօրինի ձեռք է բերել մեթամֆետամին: Նա բերման ենթարկվեց բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց լուցկու տուփ՝ սպիտակ, բյուրեղանման զանգվածով: Ըստ նրա` «կրիստալ» տեսակի թմրանյութն իրենն է, ձեռք էր բերել Արտաշատում` անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: