Տղամարդու մոտ մեթամֆետամին է հայտնաբերվել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները դեկտեմբերի 21-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ 0,88 գրամ մեթամֆետամին է հայտնաբերվել։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: