Հետախուզվողը հայտնաբերվեց Մեծամորում
06.09.2023 12:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեծամորի և Վաղարշապատի բաժինների ծառայողները սեպտեմբերի 5-ին, ժամը 10.40-ին, Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում հայտնաբերել և Մեծամորի բաժին են տեղափոխել 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին, որը սեպտեմբերի 4-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Ռոբերտ Մ.-ն և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաձեռնող մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: