1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեծ հայրենականի 94-ամյա վետերանին և նրա կնոջը ՀՀ քաղաքացու անձնագրեր հանձնվեցին

Մեծ հայրենականի 94-ամյա վետերանին և նրա կնոջը ՀՀ քաղաքացու անձնագրեր հանձնվեցին
1921 թ. ծնված Վազգեն Հովհաննիսյանը կնոջ` Լուսյա Հովհաննիսյանի հետ ավելի քան 17 տարի ՌԴ-ում անցկացնելուց հետո, ի վերջո, վերադարձել են հայրենիք և մոտ երկու տարի է, ինչ ապրում են մայրաքաղաքում գտնվող իրենց բնակարանում: Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած և պատերազմի ողջ թոհուբոհով անցած մեծ հայրենասերը` Վազգեն Հովհաննիսյանը, 94 տարեկանում Հայաստանի քաղաքացի դառնալու և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու ցանկություն էր հայտնել:
Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցները ոչ միայն մեծ պատրաստակամությամբ էին ընդառաջել նրան, այլև որոշել էին անձամբ այցելել պատերազմի վետերանին:
Դեկտեմբերի 27-ին ոստիկանության ԱՎՎ աշխատակիցները վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Համբարձումյանի գլխավորությամբ այցելեցին Վազգեն Հովհաննիսյանի բնակարան և նրան հանձնեցին ՀՀ քաղաքացու անձնագիրը:
Օրը հիշարժան էր նաև նրանով, որ անձնագիր ստացավ նաև Վազգեն Հովհաննիսյանի կինը` տիկին Լուսյան:
Օգտվելով առիթից անձնագրայինի աշխատակիցները Ամանորի կապակցությամբ շնորհավորեցին տանտերերին: