ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեկին ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք էր տվել, մյուսի բջջայինն էր գողացել

Հունիսի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Կարենի կողմից Վանուշ Մ.-ին ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք տալու և Սոս Մ.-ի բջջային հեռախոսը գողանալու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը 1983 թ. ծնված Ժիրայր Ա.-ն է, որը հունիսի 6-ին, ժամը 18.00-ին, ներկայացել է բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: