ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերեց «Սթար» ատրճանակ և 4 փամփուշտ

Նոյեմբերի 30-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Կենտրոնական գերեզմանատան մուտքի աղբամանի մոտ զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Սթար» տիպի ատրճանակ և 9 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: