Մեղադրանքը՝ յուրացնելը կամ վատնելը
22.09.2014 15:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 13.30-ին, Մամիկոնյանց փողոցի թիվ 23/1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Վահե Մ.-ն, որը սեպտեմբերի 19-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: