Մեղադրանքը` ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որն առաջացրել է տուժողի մահ
15.01.2014 12:26
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 14-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն 1-ին թաղամասի տներից մեկից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հայկ Պ.-ին, որը 2003 թ. օգոստոսի 9-ից ՌԴ Ալթայի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 4-րդ մասի /ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը առաջացրել է տուժողի մահ/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: