Մեղադրանքը՝ կանխամտածված սնանկություն
01.02.2019 10:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների համատեղ բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և հունվարի 31-ին, ժամը 15.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 39-ամյա Մանուկ Մ.-ն, որը 2012թ. մայիսի 10-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 193 հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: