Մեղադրանքը՝ խարդախություն, գողություն և գողությանը հանցակցել
03.06.2022 11:44
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները հունիսի 2-ին Գոգոլի նրբանցքից բերման են ենթարկել 30-ամյա Արամայիս Շ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 177-րդ (Գողությունը), 38-177-րդ (Գողությանը հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: