Մեղադրանքը` ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը
07.02.2018 11:10
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 6-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վարդան Ե.-ին, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: