Մեղադրանքը` գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձը
08.01.2018 15:29
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 7-ին, ժամը 1.00-ին, կամավոր ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Արման Մ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 28-ից Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: