Մեղադրանքը` տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը
08.05.2018 12:19
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների օպերատիվ տվյալներն իրացնելիս մայիսի 7-ին, ժամը 16.30-ին, Երևան քաղաքի Հաղթանակի փողոցից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արմեն Խ.-ն, որը մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243 հոդվածի (տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: