ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեղադրանքը՝ հանցագործությունը պարտակելը

Մեղադրանքը՝ հանցագործությունը պարտակելը

«Զինանոց-2018» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում նոյեմբերի 7-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, բաժնի Շենգավիթի և Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Շիրակի օժանդակ տնտեսություն թիվ 37 տնից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Նիկոլայ Հ.-ն, որը նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի (հանցագործությունը պարտակելը) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: