Մեղադրանքը՝ գողություն
16.01.2019 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին, ժամը 19.20-ին, Նոր Խարբերդի Ձորի 3-րդ փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա Արսեն Մ.-ն, որը հունվարի 12-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: