Մեղադրանքը` ծանր մարմնական վնասվածք հասցնելը
16.05.2018 11:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 15-ին, ժամը 16.00-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Էդիկ Մ.-ն, որը 2017թ. օգոստոսի 10-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Վոլոկոլոսկի շրջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (ծանր մարմնական վնասվածք հասցնելը) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: