Մեղադրանքը՝ գողության հանցակցելը
23.11.2016 11:58
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1987 թ. ծնված Ահարոն Ա.-ն, որը նոյեմբերի 21-ից Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի (գողության հանցակցելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: