Մեղադրանքը՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
26.10.2018 14:54
Հետախուզվողի հայտնաբերում

«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 25-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Միկոյան փողոցի 21 շենքից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Կարեն Ղ.-ն, որը հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: