ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր մարդուն առևանգելու և խուլիգանության մեղադրանքներով

Հետախուզվում էր մարդուն առևանգելու և խուլիգանության մեղադրանքներով

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները հունվարի 18-ին, ժամը 20.50-ին, Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի հետնամասից բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Գևորգ Մ.-ին, որը 2017թ. օգոստոսի 30-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի և 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքներով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: