Հետախուզվում էր երեխային պահելուց խուսափելու մեղադրանքով
01.04.2019 13:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 31-ին ժամը 23.10-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայնի ժամանման սրահից ոստիկանության Վաղարշապատի բաժին է տեղափոխվել կամավոր ներկայացած 29-ամյա Տիգրան Մ.-ն, որը 2018 թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: