Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
01.10.2021 11:29
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 30-ին Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Գարեգին Գ.-ն, որը 2019 թ.-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: