19-ամյա երիտասարդը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով
02.07.2022 15:29
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկվել 19-ամյա Վարդան Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: